Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Բազմապրոֆիլ կոնֆերանս Ստեփանակերտում. Գեդեոն Ռիխտեր

Բազմապրոֆիլ կոնֆերանս Ստեփանակերտում. Գեդեոն Ռիխտեր

Սեպտեմբերի 22-23-ը Գեդեոն Ռիխտեր ընկերության անձնակազմն աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: Ստեփանակերտում դեղագործական ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին տեղի բուժկենտրոններում, պոլիկլինիկաներում, ծննդատներում աշխատող մասնագետներին: «Տարին առնվազն մեկ անգամ փորձում ենք հանդիպել Ստեփանակերտի բժիշկներին:

 

Մինչև բուն կոնֆերանսը անհատական հանդիպումներ ենք ունեցել բժիշկների հետ և ներգրավել նրանց մեր աշխատանքի մեջ»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանը:


Սեպտեմբերի 23-ին «Վալեքս Գարդեն» հյուրանոցում կայացավ Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը: Տարբեր մասնագիտությունների բժիշկների ներկայությունը պայմանավորված էր կոնֆերանսի թեմաների բազմազանությամբ: «Առաջին թեման վերաբերում էր միջազգային չափանիշներով ընդունված բրոնխիալ ասթմայի բուժմանը: Խոսեցինք բրոնխիալ ասթմայի բուժման մեջ «Սինգլոն» (միջազգային անվանումը` մոնտելուկաստ) դեղամիջոցի դերի մասին: «Սինգլոնը» նորություն չէ Հայաստանում, այն արդեն նշանակվում է մանկաբույժների, ալերգոլոգների, թերապևտների ու ընտանեկան բժիշկերի կողմից:

 

Բազմապրոֆիլ կոնֆերանս Ստեփանակերտում. Գեդեոն Ռիխտեր Բազմապրոֆիլ կոնֆերանս Ստեփանակերտում. Գեդեոն Ռիխտեր Բազմապրոֆիլ կոնֆերանս Ստեփանակերտում. Գեդեոն Ռիխտեր  


Հաջորդ թեման գինեկոլոգիային էր վերաբերում: Այստեղ մենք նորություն ենք ներկայացրել. խոսքը միոմայի բուժման նոր մեթոդի մասին է, որը, սովորաբար, նախավիրահատական բուժում է ենթադրում: Դեղորայքային այս մոտեցումը հնարավոր է դարձնում միոման նախապես բերել փոքր չափերի և ավելի թեթև վիրահատության` լապարոսկոպիայի միջոցով հեռացնել այն, ինչը թույլ է տալիս պահպանել օրգանը: Հայաստանում այն արդեն գրանցված է որպես բրենդային դեղամիջոց` «Էսմիա»:


Այնուհետև թեման հիպերտոնիկ հիվանդությունն էր և նրա բուժման գործընթացում կիրառվող սարտանները: Մեր ընկերությունը ներկայացրեց «Նորտիվան» դեղը: Խոսեցինք նաև ստատինների մասին, որոնցից մեր դեղաբազայում «Մերտենիլն» է»:


Նախատեսված զեկուցումներն ընթացքում փոխակերպվեցին հարց ու պատասխանի, բուռն քննարկումների:


Ինչպես նշում են «Գեդեոն Ռիխտերի» ներկայացուցիչները, սա առաջին անգամը չէր, երբ նրանք տեսնում են Արցախի բժիշկների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը՝ նոր տեղեկատվություն լսելու և յուրացնելու:

 

Բազմապրոֆիլ կոնֆերանս Ստեփանակերտում. Գեդեոն Ռիխտեր Բազմապրոֆիլ կոնֆերանս Ստեփանակերտում. Գեդեոն Ռիխտեր

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ